ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՊՐԵԼ»

«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՊՐԵԼ»
23.03.2012 | 00:00

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Նկարիր խաղաղությունը քո պատկերացմամբ» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում է եվրոպացի 12 ֆոտոլրագրող` ավելի քան 120 աշխատանքով:
Ցուցահանդես կազմակերպելու մտահղացմամբ հանդես է եկել ֆրանսիական «Մոնդ» թերթի ծաղրանկարիչ, լրագրող Ժան Պլանտյուն: «Նկարիր խաղաղությունը քո պատկերացմամբ», կոչ է արել նա միջերկրածովյան երկրների այլ թերթերի իր գործընկերներին:
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնի ադմինիստրատոր Նախշուն Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը գաղափարական կարևոր նշանակություն ունի, նկարները ներկայացնում են Միջերկրական ծովի տարածաշրջանի խնդիրները, տարածքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները, միջազգային հակամարտությունները` փորձելով գտնել դրանց լուծումները: Նրա խոսքով` խորհրդանշական են ներկայացվող լուսանկարների խորագրերը` «Ազատություն», «Աֆրիկան և Միջերկրական ծովը», «Կրոններ», «Միջերկրական ծով», «Եվրոպան և Միջերկրական ծովը»:
Միջերկրական ծովը եղել է մեծ քաղաքակրթությունների օրրան: Գտնվելով Եվրոպայի և Ասիայի սահմանագծում` Հայաստանն իր բազմադարյան պատմությամբ կապված է այս գոտու հետ բազմաթիվ թելերով։ Ճակատագրական ընդհանրություն կա Միջերկրական ծովի ժողովուրդների միջև, և խաղաղությունը, զարգացումն ու անվտանգությունն այս տարածաշրջանում համաշխարհային նշանակություն են ձեռք բերում: Մամուլում տեղ գտնող նկարները հաճախ ավելի շատ ասելիք են ունենում, քան երկարաշունչ ճառերը: Ըստ Ժան Պլանտյուի` սա նախ և առաջ հայացքի տոն է` ուրախացնող և հուսադրող ցուցահանդես, նույնիսկ երբ արծարծվող թեմաները մատուցվում են հաճախ բարդ, երբեմն էլ ցավալի համատեքստերով: Պլանտյուի համոզմամբ` «նկարիչները սովորեցնում են ազատ ապրել»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ